Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կաթնագեղձի քաղցկեղը փոխանցվում է նաև տղամարդուց

Կաթնագեղձի քաղցկեղը փոխանցվում է նաև տղամարդուց

Կաթնագեղձերի քաղցկեղը կարող է փոխանցվել տղամարդուց։ Տորոնտոյի Արքայադուստր Մարգարիտայի հիվանդանոցի հետազոտողները պարզել են, որ կանանց մոտ կաթնագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը գնահատելիս պետք է հաշվի առնել նաև արական գծով հարազատների հիվանդությունների պատմությունը։ Այս մասին հայտնում է Врач.TV–ն։


Այժմ արդեն բժիշկները 5-10 տոկոս են գնահատում կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի գենետիկ նախատրամադրվածության հավանականությունը՝ պայմանավորված նախատատերի, տատերի և մոր գեներով։

 

Գիտնականները պնդում են, որ այսօր կաթնագեղձերի պրոֆիլակտիկ ուսումնասիրությունների պատճառ պետք է դառնան ոչ միայն կնոջ կասկածները, այլև նաև նրա հոր և մոր կողմի հարազատների և նախնիների հիվանդության պատմությունը։

 

Հետազոտողների խմբի ղեկավարը վստահ է,որ գեները, որոնք կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ, կարող են ժառանգվել ինչպես մորից, այնպես էլ՝ հորից։

 

Մասնագետը կոչ է անում խորապես ուսումնասիրել կնոջ ծնողներից քաղցկեղածին BRCA1 և BRCA2 գեների ժառանգման դեպքերը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ